Տուն վաճառելու փուլերը քայլ առ քայլ
Banali.am

Տուն վաճառելու փուլերը քայլ առ քայլ

Բնակարանների վաճառք

Տուն վաճառել թե  բնակարան գնել, տարբերություն չկա, գործընթացը բարդ, բայց միաժամանակ հաճելի է։
Եթե ունես բնակարան կամ տուն, որը փորձում ես վաճառել ավելի լավը գնելու համար, կամ ուղղակի ֆինանսական պատկերացումներից ելնելով, պետք է հաշվի առնես, որ լինելու են բարդություններ, քանի որ  հիմա մարդիկ մեծամասամբ ձգտում են գնել բնակարան կառուցապատողից, բայց իհարկե լինում են դեպքեր, երբ գնորդը չի կարող սպասել տարիներ, որպեսզի ապրի տվյալ բնակարանում, և իրեն պետք է արդեն պատրաստի բնակարան՝ անմիջապես տեղափոխվելու համար։

 

Բնակարանների վաճառք իրականացնելը այնքան էլ հեշտ չէ, այն նման է ամբողջ դրույքով աշխատանքի, քանի որ պետք է միշտ պատրաստ լինել գնորդների զանգերին պատասխանելու և բնակարանը ցույց տալու համար։ Այս ամենը կարող է պահանջել երկար ամիսներ և նույնիսկ տարիներ, և այն մարդը, որը զբաղվածություն ունի ֆիզիկապես չի կարող հասցնել ապահովելու գործընթացի հարթությունը։ Անշարժ գույքի գործակալություն դիմելը լավագույն լուծումն է։ Նրանք հմտորեն կարող են անցկացնել գործընթացը և վաճառքը կլինի ավելի արագ և հարթ, քան հնարավոր է պատկերացնել։

 

Բոլորին հետաքրքիր է, թե ինչպե՞ս են տուն վաճառում և որո՞նք են տուն վաճառելու փուլերը։ Եկե՛ք միասին քննարկենք տուն վաճառելու փուլերը քայլ առ քայլ։

 

 

Գտի՛ր անշարժ գույքի գործակալին

 

Եթե վաճառքը չի կատարվում տանտիրոջ կողմից, ապա այն սովորաբար կատարվում է անշարժ գույքի գործակալի կողմից։

Անշարժ գույքի գործակալություն գտնելը շատ կարևոր քայլ է տան վաճառքի հարցում։ Պետք է ընտրել ո՛չ թե առաջին պատահած գործակալին, այլ զրուցել մի քանի գործակալների հետ, եթե հնարավոր է զրուցել նրանց նախկին հաճախորդների հետ նույնպես և հասկանալ քա՞նի վաճառք է տվյալ գործակալը իրականացրել։

 

Ըստ կարծիքների և վաճառքների թվի կարելի է ընթադրել արդյո՞ք տվյալ անշարժ գույքի գործակալը փորձառու է թե ոչ։ Կարևոր են նաև հարաբերությունները գործակալի հետ, քանի որ նրա հետ շփումը լինելու է գրեթե ամեն օր։

 

Որոշի՛ր գումարի չափը

 

Երկրորդ կարևոր քայլն է ֆինանսական կողմի որոշումը։ Գրեթե բոլոր անշարժ գույքի գործակալությունները ունեն միանման վարձատրության չափ, դրա պատճառով գործակալի հետ ֆինանսական մասի քննարկումը շատ ժամանակ չի տանի, կարևոր է տան կամ բնակարանի գնի որոշումը։ Սա բավականին բարդ պրոցես է, քանի որ պետք է հաշվի առնել մի շարք երևույթներ, ինչպիսիք են տան վիճակը, անշարժ գույքի շուկան, տնտեսության վիճակը և այլն։

Անշարժ գույքի գործակալը կօգնի այդ հարցում նույնպես, և երբ գինը որոշված լինի, կարելի է համարել, որ ճանապարհի կեսն անցած է։

 

Պլանավորի՛ր

 

Յուրաքանչյուր գործ հասնում է հաջողության միայն լավ պլանավորված լինելու դեպքում։ Սխալմունք է մտածել, թե երբ կվաճառվի նորմալ է, քանի որ անշարժ գույքի շուկան փոխվում է օրեցօր, այսօր չվաճառելու դեպքում վաղը հնարավոր է կորցնել մեծ գումարներ։ Այդ պատճառով պետք է ընտրել վերջնաժամկետ, որը նույնպես կարելի է որոշել գործակալի հետ, քանի որ նա կօգնի ընտրել ավելի իրագործելի վերջնաժամկետ։

 

Վերանորոգի՛ր

 

Տունը վաճառքի հանելուց առաջ պետք է վերացնել վաճառքին խոչընդոտող երևույթները։ Տունը պետք է լինի հարաբերականորեն լավ վիճակում։

Բարձր գնով վաճառելու համար տունը պետք է լինի նորմալ վիճակում, այսինքն տան մեջ ապրելուն խոչընդոտներ պետք է չլինեն, սակայն յուրաքանչյուր տան մեջ կարելի է գտնել մի քանիսը։ Այդ պատճառով վաճառելուց առաջ լավ միտք է փոքրիկ վերանորոգում անցկացնել տանը, այն, ինչը չի գործում՝ վերանորոգել, եթե հնարավոր է՝ դիզայնի վրա նույնպես արժե աշխատել։

Հիմա արագ վաճառվում են այն տները, որոնք ունեն հետաքրքիր դիզայներական լուծումներ, որոնք ոչ միշտ են թանկ լինում։

Պետք է հասկանալ, տան վիճակը բարելավելու համար ի՞նչ կարելի է անել, այստեղ նույնպես գործակալը կօգնի իր խորհրդով, սակայն ավելի լավ միտք է հրավիրել դիզայների։

 

Օնլայն և օֆֆլայն վաճառք

 

Երբ ամեն ինչ պատրաստ է, պլանավորված է, գինը որոշված է, կարելի է մտածել վաճառքի մասին։ Քանի որ մենք ապրում ենք 21-րդ դարում, ապա միայն օֆֆլայն վաճառքով հաջողության չենք հասնի, պետք է նաև կատարել օնլայն վաճառք։

Օնլայն վաճառքի հիմքը որակյալ նկարներն են և գովազդը։

Պետք չէ գումար խնայել լուսանկարչի ծառայությունների վրա, ընտրե՛ք լավագույն լուսանկարչին և ստացե՛ք որակյալ նկարներ օնլայն վաճառքի համար։

 

Տուն, բնակարան վաճառելը ամենահաճելի գործընթացը չէ, սակայն այն ճիշտ կազմակերպելու և պլանավորելու արդյունքում կստանանք մաքսիմալ քիչ անհարմարություններ և կունենանք գործարքի հաջողություն կարճ ժամանակում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *