Գրեթե բոլոր երկրներում անշարժ գույքը համարվում է ամենամեծ գնումը, մարդկանցից տարիներ է պահանջվում, որպեսզի հավաքեն բավականաչափ գումար անշարժ գույք գնելու համար։ Կան նաև այլ դեպքեր, երբ ունենալով տուն գնում են նորը՝ համարելով դա ներդրում։ Այդ բնակարանը հետագայում տալիս են վարձակալության և այդպիսով ամենամյա կամ ամենամսյա եկամուտ ստանում։ Բնակարանների վարձակալությունը շատ տարածված է գրեթե բոլոր երկրներում։ Կան երկրներ որտեղ ավելի եկամտաբեր է վարձակալել, քան գնել բնակարան։
Բոլոր այն մարդիկ, որոնք ցանկանում են գնել կամ վաճառել բնակարան, որպես կանոն տատանվում են՝ երբ է լավագույն ժամանակը իրենց գործարքը կատարելու։ Այդ պատճառով լավագույն լուծումը նման իրավիճակներում անշարժ գույքի գործակալություն դիմելն է։
Անշարժ գույքի գործակալները լինելով տվյալ ոլորտում գիշեր ու ցերեկ գիտեն շուկան և կարողանում են կանխագուշակել տեղի ունեցող փոփոխությունները և այդպիսով խուսափում են անցանկալի ռիսկերից։
Բնակարանների առք և վաճառք կատարելը պահանջում է ժամանակ և էներգիա, այստեղ նույնպես անշարժ գույքի գործակալությունը կարող է օգնել՝ ապահովելով դրա հարթ ընթացքը։ Երբեմն մարդիկ մտածում են, որ պետք չէ անտեղի գումար ծախսել անշարժ գույքի գործակալի վարձատվության վրա, և իրենք նույնպես կարող են զբաղվել առք ու վաճառքով առանց դժվարության։ Պետք է, սակայն հասկանալ, որ եթե դու ունես աշխատանք, ընտանիք հետևաբար չես կարող շաբաթը յոթ օր և օրը 24 ժամ կապի մեջ լինել գնորդների հետ։ Դժվար է աշխատանքից դուրս գալ ամեն պահի, երբ գնորդը ցանկանում է տեսնել տունը։
Արդյո՞ք կարելի է կանխատեսել շուկայի փոփոխությունները
Յուրաքանչյուր իրադարձություն կարող է ազդել անշարժ գույքի շուկայի վրա։ Քովիդ-19 տարածման հետ մեկտեղ տները սկսեցին թանկանալ։ Այժմ նույնպես թանկանում են տները կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Յուրաքանչյուր իրադարձություն իր հետքն է թողնում անշարժ գույքի շուկայի վրա ու հաճախ ոչ դրական։
Ռուսների՝ երկրից դեպի դուրս հոսքի հետ պայմանավորված թանկացան վարձակալությամբ տրվող բնակարանների գները նույնպես։ Այսպիսով, քանի որ մենք չենք կարող կանխատեսել աշխարհում կատարվելիք իրադարձությունները, ապա չենք կարող կանխատեսել նաև անշարժ գույքի շուկայի փոփոխոթյունները։ Միակ կարծիքը, որը մնում է կայուն, այն է, որ բնակարանների, տների գները աճում են, այսինքն եթե այսօր գնես բնակարան ապա մեծ շանս ունես ապագայում այն ավելի թանկ գնով վաճառելու։
Ի՞նչ հաշվի առնել գործարք կատարելուց
Անշարժ գույքի հայտարարությունները գրավիչ են։ Երբեմն տեսնելով դրանք ակամայից ցանկանում ենք գնել բնակարան, սակայն բնակարան գնելուց կամ վաճառելուց առաջ պետք է հաշվի առնենք մի շարք գործոններ։ Այդ գործոնները տարբեր են և կախված են ոչ միայն տվյալ անձից, որը ցանկանում է գնել կամ վաճառել, այլ շուկայից, տարածքից, ժամանակից և այլն։
Նախ պետք է հասկանալ, թե ո՞րն է գործարքի նպատակը։ Այսինքն, ցանկանում ես գնել բնակարան, որպեսզի դու ապրես այնտեղ, թե դիտարկում ես դա, որպես ներդրում ապագայում վարձակալությամբ տալու համար։
Հետո, պետք է հաշվի առնել գնման ձևը՝ հիպոտեկային վարկով, կանխիկ, թե եկամտահարկով։ Շատ կարևոր է հասկանալ և հաշվարկել տան ամենամյա եկամուտը, այսինքն քանի անդամ ունի ընտանիքը և ինչքան եկամուտ է լինում։
Պետք է նաև հարցում անել բանկում, որպեսզի տեղյակ լինես բոլոր ռիսկերից։ Այս ամենը կարգի բերելուց հետո պետք է մտածել անշարժ գույքի վայրի մասին։
Վայրը շատ կարևոր է, եթե ունես բնակարան, սակայն այն գտնվում է վատ թաղամասում, ապա իմաստ չունի ծախսել մեծ գումար վերանորոգման և կահույքի վրա, քանի որ այն չես կարող վարձակալության տալ մեծ գումարով։
Կարևոր է նաև ժամանակը, եթե գները կտրուկ բարձրացել են, ապա ավելի լավ կլինի փոքր ինչ սպասել և հետո գնել անշարժ գույքը։ Եթե վաճառում ես անշարժ գույքդ ապա գների բարձրացումը հիանալի ժամանակ է այն վաճառելու։
Յուրաքանչյուր որոշում կատարելուց առաջ պետք է խորհրդակցել անշարժ գույքի մասնագետի հետ։ Համոզված եղի՛ր, որ նա քեզ կօգնի կատարել իմաստուն որոշում և չկորցնել գումար։