Ուղեցույց առաջին անգամ տուն գնողների համար
Banali.am

Ուղեցույց առաջին անգամ տուն գնողների համար

անշարժ գույքի գործակալություն

Տուն գնելը ամենահաճելի ու ամենադժվար գործընթացն է։ Մարդիկ աշխատում են՝ տարիներով գումար խնայում, որպեսզի կարողանան գնել իրենց երազանքների տունը կամ բնակարանը։ Եվ երբեմն այդքան տարիների տանջանքն ու շուկայական գներն ու որակի հարաբերակցությունը ուղիղ համեմատական չի լինում, ինչն էլ տուն գնողին հիասթափեցնում է։ Ժամանակները փոխվում են, և այժմ ավելի շատ հնարավորություններ կան տուն գնելու։ Եթե առաջ միայն տալիս էիր գումարը և գնում տունը, այժմ գործում են հիպոթեքային համակարգեր և այլ առավելության ծրագրեր ուղղված երիտասարդ ընտանիքներին։

Այսպիսով, տուն գնելը երազանքի կատեգորիայից տեղափոխվում է դեպի նպատակի կատեգորիա, որին հասնելը այդքան էլ բարդ չի թվում։ Իհարկե, պետք է պատրաստ լինել փաստաթղթերի հավաքագրմանը, ինչպես նաև դատարկել բոլոր հոգեպահուստները, որպեսզի կուտակվի պահանջվող գումարը։

Գնել բնակարան կամ տուն հեշտ է անշարժ գույքի գործակալության կամ հենց գործակալի հետ։ Անշարժ գույքի գործակալը ունի բավականին մեծ ինֆորմացիայի պաշար, թե տների, թե գնորդների ու վաճառողների, թե ուղղակի մատչելի տարբերակների մասին։

Դուք պարտավորված չեք լինի փնտրել և գնալ տեսնել յուրաքանչյուր տուն, այլ արդեն կտեսնեք և ընտրություն կկատարեք անշարժ գույքի գործակալի կողմից ֆիլտրած տներից։

Բնակարանների առք և վաճառք իրականացնելը բարդ գործ է սովորական մարդկանց համար և ոչ պրոֆեսիոնալ անշարժ գույքի գործակալների։ Այդ պատճառով առաջին և գլխավոր առաջադրանքը առաջին անգամ տուն գնողների համար անշարժ գույքի գործակալ գտնելն է։ Կարևոր չէ դա միայն տուն գնելու համար է, թե բնակարանների վարձակալություն կատարելու։

Առաջին անգամ տուն գնողները պետք է հասկանան իրենց ֆինանսական վիճակը, կայուն լինեն իրենց որոշումների մեջ և մտածեն մնացած այլ խնդիրների մասին։ Այսպիսով, եկե՛ք տեսնենք ինչը պետք է հաշվի առնել տուն գնելիս։

Ֆինանսական վիճակ

Տուն գնելուց առաջ պետք է հաշվի առնել մի շարք փաստեր, որոնցից առաջինն ու ամենակարևորը ֆինանսական վիճակն է։ Եթե նայում ես գեղեցիկ տներ, որոնք շատ թանկարժեք են, ապա այդպիսով ոչ մի օգուտ չես տալիս գործին։

Պետք է սկսել ֆինանսական քննարկումներից, օրինակ՝ տան անդամների աշխատավարձերի չափը հաշվելուց, եթե տունը պետք է վերցնել հիպոթեքով։ Եթե ոչ, ուղղակի պետք է հաշվել արդեն հավաքած գումարը։

Նաև պետք է հաշվի առնել, որ ծախսում ես ամբողջ հոգեպահուստը և համոզված լինես, որ մոտ ապագայում կարևոր ծախսեր չկան, որոնք կխոչընդոտեն տան գնմանը։

Ի՞նչպիսի տուն է պետք

Բոլորս ցանկանում ենք ունենալ մեծ, գեղեցիկ տուն։ Եթե աշխատում եք քաղաքի կենտրոնում ապա քաղաքից դուրս մեծ տուն գնելը կարող է նպատակահարմար չլինել, հաշվի առնելով՝ աշխատանքի հասնելու ժամանակը և խցանումները։

Այս դեպքում անշարժ գույքի գործակալը կարող է առաջարկել քաղաքի կենտրոնին մոտ գտնվող ընդարձակ բնակարան։

Պետք է հաշվի առնել ընտանիքի անդամները թիվը նույնպես։ Եթե աճող ընտանիք եք կարելի է մտածել երեխաների սենյակներ ունենալու մասին։ Իհարկե, կա միշտ տունը վաճառելու և նորը գնելու տարբերակը, սակայն ինչու միանգամից չմտածել ապագայի մասին։

Պետք է հասկանալ ի՞նչ եք փնտրում։ Եթե սիրում եք երկար լոգանք ընդունել, կամ հարդարվել բաղնիքում, ապա պետք է ուշադրություն դարձնեք բաղնիքի կահավորմանը, լուսավորությանը, ընդարձակությանը և այլն։

Եթե սիրում եք պատրաստել, ապա ուշադրություն պետք է դարձնել խոհանոցի ընդարձակությանը։ Այսպիսով, կկարողանաք ազատ շարժվել խոհանոցում, իսկ եթե խոհանոցում ավելացնեք սեղան նույնպես, կկարողանաք նաև նախաճաշել, ճաշել կամ ընթրել խոհանոցում։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Հիփոթեքով տուն գնելու համար, պետք է հավաքել փաստաթղթեր։ Շատ ու շատ փաստաթղթեր, որոնց առկայությամբ կկարողանաք վերցնել բնակարանը։ Փաստաթղթերի հավաքագրումը այնքան էլ հեշտ գործընթաց չէ, այդ պատճառով պետք է սկսել մոտ մեկ ամիս առաջ։

Այդպես կհասկանաք նաև, արդյոք ունեք բոլոր անհրաժեշտ փասաթղթերը թե ոչ։ Փաստաթղթերը հավաքագրելուց հետո պարզ կդառնա նաև հիփոթեքային համակարգով տուն ստանալու շանսերը։

Երբ անցնեք վերը նշված քայլերով, և բոլոր պատասխանները լինեն դրական, կարող եք սկսել ձեր երազանքի տան փնտրտուքները, ինչում ձեզ կօգնի անշարժ գույքի գործակալը։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *