Ինչպե՞ս արագ վաճառել կամ վարձակալության տալ բնակարանը
Banali.am

Ինչպե՞ս արագ վաճառել կամ վարձակալության տալ բնակարանը

bnakaranneri vacharq

Անշարժ գույքի ոլորտը այն քիչ ոլորտներից է, որը եղել և մնում է աշխույժ, գրեթե երբեք չկորցնելով իր կարևորությունը։ Մարդկանց միշտ տուն է պետք։ Կյանքի տարբեր փուլերում մարդիկ ընտրում են որևէ տարբերակ այդ հարցը լուծելու համար։ Որոշ մարդիկ նախընտրում են տուն վարձել, քանի որ ի վիճակի չեն գնել այն, որոշներն էլ գնում են տուն, քանի որ վարձակալությունը համարում են ավելորդ ծախս։

 

Դպրոցը ավարտելուց հետո ուսանողները շտապում են գտնել վարձով բնակարան, նորաստեղծ ընտանիքները կրկին սկսում են փնտրտուքները՝ վաճառքով կամ վարձով տրվող բնակարանի, իսկ որոշներն էլ ուղղակի վաճառում կամ վարձակալության են տալիս իրենց բնակարանները, քանի որ պատրաստվում են տեղափոխվել այլ երկիր կամ ուղղակի՝ նոր տուն։

 

Շարժառիթը ինչ էլ լինի արդյունքում սկսում ենք որոնել բնակարանի վաճառք, անշարժ գույքի վարձակալություն։ Անշարժ գույքի գործակալությունները միշտ չեն դառնում ցանկալի օգնական միանգամից, քանի որ սկզբում մարդիկ փորձում են գտնել վարձով բնակարաններ Երեվանում առանց միջնորդի, սակայն շուտով հասկանում են, որ ուղղակի ընկել են անտեղի գլխացավանքի մեջ և իրենց պետք է հմուտ մասնագետ, որը իր վրա կվերցնի փնտրտուքների բեռը։

Այսպիսով,  «բնակարան վարձակալություն» որոնելու փոխարեն, փնտրե՛ք լավ մասնագետի, որը Ձեզ ցույց կտա հեշտ ուղիները Ձեր բնակարանը վաճառելու կամ բնակարան ձեռք բերելու համար։

 

Բնարան արագ վաճառելը կամ վարձակալության տալը  հնարավորություն է տալիս ավելի արագ սկսել այն նոր կյանքը, որին սպասում եք։ Ազատում է այդ թեմայի շուրջ գոյացած անպետք մտքերից։ Այս պատճառով, կարելի է ասել, որ արագ վաճառքը որակյալ կյանքի բաղկացուցիչ մասն է դառնում, և ներքևում նշված գաղտնիքները միգուցե օգնեն Ձեզ արագ վաճառել Ձեր անշարժ գույքը։

 

Ընտրի՛ր վաճառքի ռազմավարություն

 

Վաճառքի ռազմավարությունը առաջին, սակայն ամենակարևոր քայլն է, եթե այն չլինի լավ պլանավորված ապա մնացած քայլերը կտուժեն դրանից։ Այսպիսով, որպես առաջին քայլ պետք է լինի որոշված արդյո՞ք դուք եք վաճառում տունը թե վստահում եք դա անշարժ գույքի գործակալին։ Եթե ընտրել եք առաջին տարբերակը ապա պետք է աշխատեք Ձեր բանակցային հմտությունների զարգացման վրա։ Իրական վաճառողը պետք է լինի լավ բանակցող։

Ինքնուրույն վաճառելը այնքան էլ հեշտ չի, քանի որ դուք չունեք այն պահանջված հաճախորդների ցանցը, որոնց կկարողանաք արագ առաջարկ անել, սակայն կան այլ եղանակներ, օրինակ վաճառել ներդրողին, կամ այն մարդկանց, որոնք գնում են տունը, նորոգում ու վերավաճառում։ Մեկ այլ տարբերակ է աուկցիոնում վաճառելը։

Անշար գույքի գործակալությանը վստահելու դեպքում միայն պայմանավորվում եք գինը, միջնորդավճարը և մնացած բոլոր հոգսերը ընկնում են անշարժ գույքի գործակալի ուսերին։

 

Մաքրի՛ր, որ վաճառես

 

Յուրաքանչյուր տուն և տարածք ավելի է գեղեցկանում և գրավիչ դառնում մաքուր ժամանակ։ Կապ չունի ինչ տեսակի անշարժ գույք է, մաքրի՛ր նրան, որ ավելի արագ վաճառվի, քանի որ անգիտակցաբար մարդիկ ուշադրություն չեն դարձնում այլ դետալներին, երբ տունը ամբողջովին կողտոտ է։

Մաքրելիս պետք է նաև վերցնել բոլոր ընտանեկան նկարները, ու անձնական իրերը, քանի որ գնորդը պետք է իրեն և իր ընտանիքին տեսնի այդ տան մեջ և ոչ թե զգա իրեն ինչ-որ օտար տանը։

Եթե ժամանակ չունեք մաքրելու ամբողջ տունը, ապա կարող եք վարձակալել մասնագետներ, որոնք արագ կմաքրեն բնակարանը, և բնակարանը ավելի գեղեցիկ տեսք կստանա։

 

Լուսավորի՛ր

 

Մարդկանց մեծ մասը նախընտրում է ընդարձակ և լուսավոր տներ։ Եթե Ձեր տունը ընդարձակ չէ, գոնե կարող եք լուսավորել այն՝ բացելով վարագույրները։ Լավ միտք է վառել լույսերը բոլոր մութ սենյակներում։ Որտեղ լույսերը չեն հերիքում կարելի է դնել լամպեր, որոնք կավելացնեն լույսը և կցրեն մութ անկյունները։

Լուսավորություն ավելացնելու մեկ այլ մեթոդ է պատուհանները միշտ մաքուր պահելը։ Եթե պատուհանների ապակիները միշտ կեղտոտ են ապա նրանք վիզուալ կերպով փոքրացնում և բացասական մթնոլորտ են հաղորդում տանը։

 

Մի՛ խնայիր լավ լուսանկարչի վրա

 

Լավ լուսանկարները Ձեր տան այցեքարտն են։ Գեղեցիկ արված լուսանկարները գերում են յուրաքանչյուրիս ու ստիպում պատկերացնել մեզ  տվյալ տեղում, և մեծացնում են ցանկությունը տվյալ տունը գնելու։ 21-րդ դարում, երբ մարդիկ նախընտրությունը տալիս են թվայինին, պետք է օգտագործել այլ հնարքներ նույնպես։ Մարդկանց մեծ մասը տուն գնում է համացանցի միջոցով՝ տեսնում են նկարները և գնում այն։ Այդ պատճառով պետք է առիթը բաց չթողնել նման հնարքի։

 

Տան վաճառքը հեշտ չէ, այն կարևոր գործընթաց է, որին պետք է ուշադրություն դարձնել։ Հետևողական լինելու դեպքում դուք կունենաք հաջողված գործարք։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *