Մեր կյանքի ընթացքում՝ որոշ պահի, կարիք է լինում գնել բնակարան կամ բնակարան վարձակալել։ Որոշ մարդիկ զզվում են այդ գործընթացից, որոշները՝ ոգևորվում են, որոշներն էլ վերաբերվում դրան, որպես առաջադրանքի, որին պետք է կատարել, սակայն ամեն ինչը պետք է սիրով անել և իհարկե, պլանավորմամբ։
Ենթադրենք տեղափոխվել ենք մեկ այլ քաղաք աշխատանքի կամ ուսման բերումով, մեր առաջին քայլը սովորաբար լինում է ընկերներին և ծանոթներին հարցնելը, արդյո՞ք գիտեն, որևէ մեկին, որ վարձով բնակարան է տալիս։ Հետո սկսում ենք փնտրել համացանցում։ Նշում ենք գինը, վայրը և փորձում գտնել լավագույն տարբերակը։ Սակայն միշտ չէ, որ այդ գործընթացը հաջողությամբ է պսակվում։ Այստեղ հասկանում ենք, որ կարիք կա անշարժ գույքի գործակալություն այցելելու։ Այն ինչը մեզ չի հաջողվում նրանք կատարում են սեղմ ժամկետներում։
Տան վարձակալությունը ինչպես նաև յուրաքանչյուր այլ գործընթաց պետք է լինի նախօրոք պլանավորված, քանի որ դա է միակ տարբերակը հաջողության հասնելու։
Հայաստանում և դրսում տան վարձակալության գործընթացները տարբեր են։ Դրսում գործընթացը սկսվում է դիմումի լրացմամբ, վճարմամբ, փաստաթղթերով, որոնք ապացուցում են վարձակալի վճարունակ լինելը և այլն, Հայաստանում վիճակը բոլորովին այլ է։ Այստեղ երբեմն կարիք չի լինում համաձայնագիր կնքելու, գործընթացը կատարվում է բանավոր համաձայնությամբ։
Եկե՛ք տեսնենք որոնք են տան վարձակալության փուլերը Հայաստանում։
Ինչո՞ւ ես ցանկանում վարձակալել
Ինչքան էլ տարօրինակ թվա, սակայն վարձակալելուց առաջ պետք է հասկանաս ինչու քեզ դա պետք։ Եթե տեղափոխվում ես նոր քաղաք, ապա պետք է նախ հասկանաս, որտեղ է աշխատավայրդ կամ համալսարանդ, ինչ կարևոր վայրեր կան քեզ համար։ Քանի որ սովորաբար աշխատանքի կամ դասի գնալիս շատ խցանումներ են լինում, այդ պատճառով ավելի հարմար կլինի եթե տունդ լինի քեզ կարևոր վայրերին մոտ, որպեսզի ավելորդ գումար և ժամանակ չծախսես ճանապարհների վրա։
Եթե գնում ես մարզասրահ ապա դա նույնպես կարելի է հաշվի առնել, որպեսզի բարդություններ չմտցնես քո կյանք։
Ինչքա՞ն գումար կարող ես տրամադրել
Առաջին ամենակարևոր հարցերից մեկը ինքդ քեզ պետք է լինի թե ինչքա՞ն գումար ես վաստակում, այսինքն ինչքան գումար կարող ես տրամադրել վարձակալությանը ամեն ամիս։ Կայուն եկամուտը շատ կարևոր է այս հարցում և՛ վարձակալի և՛ վարձակալության տվողի համար, քանի որ երկու կողմն էլ պետք է վստահ լինեն, որ գործընթացը չի ավարտվի պայմանավորված ժամկետից շուտ։
Երբ արդեն բյուջեն պարզ է, պետք է սկսել փնտրտուքները։
Մտածի՛ր համավարձակալի մասին
Մենակ ապրելը կարող է հաճելի է, սակայն ֆինանսապես ձեռնտու չէ։ Եթե տան վարձակալության համար չվճարես ամբողջ գումարը այլ կեսը ապա ֆինանսապես շահած կլինես։ Այդ պատճառով էլ շատ մարդիկ նախընտրում են ապրել ուրիշ մեկի հետ, որպեսզի կիսեն վարձը։
Շատ դեպքերում նաև երկուսով ավելի հետաքրքիր է, քան մենակ։ Եթե սովորում եք նույն վայրում կամ աշխատում նույն վայրում ապա հիանալի է ապրել մի բնակարանում, այդ դեպքում նույնիսկ ճանապարհը դեպի աշխատանքի կամ դեպի տուն կլինի հետաքրքիր։
Դիմի՛ր անշարժ գույքի գործակալին
Երբ տեսնում ես, որ ոչինչ չի ստացվում, այսինքն չես կարողանում գտնել բնակարան քո ծանոթների ու ընկերների միջոցով, ինչպես նաև համացանցում, կամ գտել ես սակայն չես վստահում, դիմի՛ր անշարժ գույքի գործակալության։
Անշարժ գույքի գործակալները աշխատում են՝ անելով նույն գործը գրեթե ամեն օր, հետևաբար նրանք ավելի լավ են տեղյակ անշարժ գույքի շուկային, ինչպես նաև մարդկանց հոգեբանությանը, որն էլ իրենց տալիս է առավելություն բնակարանների վաճառք և վարձակալություն իրագործելու համար առանց ավելորդ բարդությունների։
Անշարժ գույքի գործակալը նաև օգնում է վաճառքում, սովորաբար մարդիկ նախընտրում են գնել բնակարան կառուցապատողից, որը ոչ միշտ է լինում հեշտ, այսինքն բոլոր դեպքերում կարևոր է դիմել անշարժ գույքի գործակալությանը։ Այդպիսով խնայում ենք և՛ գումար և՛ ժամանակ։