Կյանքի կարևոր իրադարձությունները թվարկելիս անպայման նշում ենք նոր տան, բնակարանի ձեռքբերումը։
Նորամուտի երեկույթը սովորաբար նշվում է ընտանիքի, ընկերների, բարեկամների հետ, և համարվում է ամենահիշարժան իրադարձություններից մեկը յուրաքանյուրիս կյանքում։
Գնել բնակարան այդքան էլ հեշտ չէ, ահռելի գումար, ժամանակ և էներգիա է ծախսվում այս գործընթացի վրա, սակայն երբ առաջին անգամ բացում ես քո բնակարանի դուռը, այնպիսի ջերմ զգացողություն է քեզ պատում, որ չես ափսոսում քո ոչ մի ծախսած ռեսուրսը։
Իրականում հնարավոր է գտնել բնակարան ձեռք բերելու ավելի հարմար տարբերակներ, օրինակ՝ գնել բնակարան կառուցապատողից։ Կան այլ տարբերակներ ևս, սակայն դրանց մասին պետք է իմանալ, որը այնքան էլ հեշտ գործ չէ, քանի որ մենք տեղյակ չենք շուկայի անցուդարձից։
Շատերը չունեն համապատասխան հմտություններ, կամ չունեն ժամանակ այդ պատճառով էլ փնտրում են անշարժ գույքի գործակալություն, որը իրենց կօգնի ամբողջ գործընթացի ժամանակ և կառաջարկի լավագույն լուծումները։
Բնակարանների վաճառք կատարելը իրենից ենթադրում է բավականին բարդ ու բազմաշերտ գործընթաց, որը ենթադրում է պրոֆեսիոնալ անշարժ գույքի գործակալի առկայություն։ Անշարժ գույքի գործակալություն գտնելը այնքան էլ դժվար չէ, քանի որ Հայաստանը բավականին փոքր երկիր է, և հեշտ է գտնել բոլոր այն անշարժ գույքի գործակալությունները, որոնք գործում են, սակայն ինչպես հասկանալ ո՞րն է լավը, որը կպատասխանի մեր բոլոր պահանջներին։
Լավ գործակալ գտնելուց և անշարժ գույքի գործակալություն դիմելուց առաջ պետք է հաշվի առնել մի շարք պայմաններ։
Լավ գործակալը քաջատեղյակ է շուկային
Անշարժ գույքի շուկան փոփոխությունների է ենթարկվում գրեթե ամեն օր։ Անշարժ գույքի հմուտ գործակալը պետք է հասկանա շուկայի թրենդները և քաջատեղյակ լինի այն տարածքին, որտեղ ցանկանում եք անշարժ գույք ձեռք բերել։
Մարդկային հարաբերությունները շատ կարևոր են, սակայն պետք է գտնել պրոֆեսիոնալ գործակալի, որը տիրապետում է իր գործին։ Գործակալը կարող է լինել շատ բարի և բարեհամբույր մարդ, սակայն չտիրապետի իր գործին։
Խելացի գործակալը գիտի շուկան, գիտի ե՞րբ գնել անշարժ գույքը և ինչպե՞ս խուսափել ավելորդ քաշքշուկներից։ Այսպիսով, նա ձեր գործը կթեթևացնի մի քանի անգամ։
Կապ նախորդ հաճախորդների հետ
Շատ լավ միտք է կապ հաստատել տվյալ անշարժ գույքի գործակալի կամ գործակալության նախորդ հաճախորդների հետ։ Նրանց հետ զրույցից կարող եք հասկանալ տվյալ անշարժ գույքի առավելություններն ու թերությունները, կհասկանաք թե ի՞նչ սպասել ձեր համագործակցությունից։
Տուն կամ բնակարան գնելը կարևոր գործ է և պետք է չխնայել ոչ մի միջոց դրան արագ և ճիշտ ճանապարհով հասնելու համար։
Շփումը կարևոր է
Անշարժ գույքի գործակալության բիզնեսում կոմունիկացիան կարևորագույն ասպեկտներից մեկն է։ Անշարժ գույքի գործակալը պետք է լինի արագ, ձեզ տեղյակ պահի կարևոր տեղաշարժերից և լինի համոզիչ։
Անշարժ գույքի գործակալներից շատերը լռություն են պահպանում ողջ գործընթացի ժամանակ, որը անտանելի է դառնում հաճախորդների համար, քանի որ նրանք ուզում են իմանալ, որ իրենց գործը տեղում չի մնում, այլ շարժվում է առաջ։
Կարևոր հատկանիշները
Անշարժ գույքի գործակալությունը հաջողության հասնելու համար պետք է ունենա հին ու ամուր կապեր և ծանոթություններ։ Այս անշարժ գույքի գործակալության հիմնադիրները ունեն բոլոր անհրաժեշտ կապերը կազմակերպության գործերը հաջողելու համար։ Մեր անշարժ գույքի գործակալները երիտասարդ են՝ էներգիայով լի, նրանք միշտ պատրաստ են Ձեզ ցույց տալ նորանոր տներ և կապ հաստատել Ձեզ հետ յուրաքանչյուր նորության դեպքում։
Հաճախորդների համար պետք է ստեղծել նաև հյուրընկալ միջավայր։ Այդ պատճառով մենք ուշադրություն ենք դարձրել նաև գրասենյակի դիզայնին և հարմարավետությանը, որը հաճախորդների մոտ ստեղծում է սպասելի լինելու զգացողություն։
Մենք փորձել ենք ամեն կերպ օգնել մեր ապագա հաճախորդներին գտնել մեզ՝ համոզվելով, որ մեր գովազդները տեսանելի են ամբողջ քաղաքում և համացանցում։
Լավ անշարժ գույքի գործակալությունը Ձեր հաջողության բանալին է։ Այն կարող է Ձեր առաջ բացել մի շարք դռներ, որոնց գոյության մասին անգամ տեղյակ չէիք։