Շենքի Նկարագրություն

5 սենյականոց, 175 ք.մ. Մակերեսով ընդարձակ բնակարան Ծարավ Աղբյուրի 55/5 շենքում, 9/9 հարկ։ Իրականում այդպիսի մեծ մակերեսով բնակարան է ստացվել, քանի որ միացվել են երկու իրար հարակից բնակարաններ՝ 3-սենյականոց և 2-սենյականոց։ Իրավական առումով (կադաստրային փաստաթղթերով) դրանք այդպես էլ մնացել են որպես երկու առանձին բնակարաններ, իսկ տեխնիկական առումով, անհրաժեշտության դեպքում, դրանք մի քանի օրվա ընթացքում, առանց մեծ շինարարական աշխատանքների և փոքր ծախսով կարող են կրկին առանձնացվել։

Բնակարանը վաճառվում է բոլոր ներկառուցված կահույքով և տեխնիկայով (բնական փայտից խոհանոցային կահույք, միջանցքի կահույք, աշխատասենյակի կահույք, 2 Mitsubishi օդորակիչ, բարձրորակ BAXI կաթսա, BOSCH ֆիրմայի ներկառուցված գազօջախ և ջեռոց, լվացքի և սպասք լվացող մեքենաներ և այլն, որոնց համար ժամանակին ծախսվել է մոտավորապես 30 հազար դոլար) ։ Ցանկության դեպքում կվաճառվեն նաև ոչ ներկառուցված կահույքը և տեխնիկան (իտալական հյուրասենյակի կահույք, 3 ննջասենյակի կահույքներ, միջանցքի կահույք, 4 LCD հեռուստացույց, որոնցից մեկը՝ 3D Smart և այլն, որոնց համար ժամանակին ծախսվել է ավելի քան 30 հազար դոլար), ինչպես նաև վերելակից ընդամենը մի քանի մետրի վրա գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղը։

Բնակարանը կառուցապատողի կողմից շահագործման է հանձնվել վերանորոգված վիճակում և դրանից հետո, ժամանակի ընթացքում, բնակարանի տարբեր մասերում կոսմետիկ վերանորոգում է արվել։

Բնակարանն ունի 4 ընդարձակ պատշգամբ, որոնցից 2 հարակիցները միացվել են, իսկ մեկը վերածվել է փակ տնտեսական պատշգամբի։

Բնակարանի 5 սենյակներից մեկն ամբողջությամբ կահավորվել (մեծ գրապահարան, գրասեղան, բազմոց) և օգտագործվում է որպես կաբինետ-աշխատասենյակ։

3-սենյականոց բնակարանն ունի երկու սանհանգույց, որոնք ամբողջությամբ օգտագործվում են, իսկ 2-սենյականոց բնակարանի սանհանգույցը վերափոխվել է մառանի (кладовая комната) ։

Բնակարանում ի հաշիվ որակյալ ջերմամեկուսացման ամռանը զով, իսկ ձմռանը տաք է (ձմռանը 5-սենյականոց բնակարանում 22 աստիճան ստաբիլ ջերմություն ապահովելու համար ծախսվում է մոտավորապես այնքան, որքան հարևանները ծախսում են 3-սենյականոցը ջեռուցելու համար) ։ Այդ պատճառով օդորակիչները գրեթե չեն օգտագործվում. Դրանք առավելապես (սակայն միևնույն է հազվադեպ) օգտագործվում են տաքացման ռեժիմում։

Բնակարանից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Բուսաբանական այգի, Ավան և Նոր Նորք թաղամասեր, պատշգամբներից երևում է Արարատ լեռը։