Օգտագործման համաձայնագիր

Սույն Օգտագործման համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) կարգավորում է «ՍրչԴեսք Պլատֆորմզ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) Banali.am կայքի (այսուհետ՝ Կայք) օգտագործման կանոնները, պայմանները և հիմնադրույթները:

Կայքից որևէ կերպ օգտվելով, Դուք համարվում եք Օգտագործող և հավաստում եք, որ ծանոթացել եք և համաձայն եք սույն Համաձայնագրի դրույթներին և պայմաններին և գիտակցում եք, որ դրանց խախտումը կարող է հանգեցնել հաշվի և/ կամ հայտարարության արգելափակման, հեռացման, Կայք մուտք գործելու կամ ծառայություններից օգտվելու կարճաժամկետ, երկարաժամկետ կամ մշտական սահմանափակման, կասեցման՝ առանց նախապես ծանուցման՝ անկախ հնարավոր հետևանքներից:

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Օգտագործողի կողմից Կայքից օգտվելու պահից և գործում է անժամկետ:

Եթե սույն Համաձայնագրի որևէ դրույթ ճանաչվում է անվավեր, մնացած դրույթները շարունակում են գործել և համարվել վավեր:

Հիմնական դրույթներ

Banali.am-ը անշարժ գույքի առուվաճառքի, վարձակալության հայտարարությունների առցանց հարթակ է: Հայտարարություն տեղադրելու համար անհրաժեշտ է լինել 18 տարին լրացած, Կայքում ունենալ հաշիվ և դրան կից՝ վավերացված հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե: Հայտարարություն փնտրելու համար կարիք չկա ունենալ հաշիվ՝ բացառությամբ որոշ ծառայություններից օգտվելիս:

Կայքում տեղակայված ողջ ինֆորմացիան (ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ նկարներ, վիդեոներ․․․) հանդիսանում է Ընկերության սեփականությունը և չի թույլատրվում պատճենել, հրապարակել, վերարտադրել, ածանցել կամ օգտագործել որևէ այլ կերպ՝ կոմերցիոն նպատակներով կամ առանց Ընկերության համաձայնության:

Անկախ մոնիտորինգի հանգամանքից՝ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Օգտագործողների կողմից գեներացված բովանդակության, Կայքում տեղգտած ինֆորմացիայի օգտագործման կամ գործարքի արդյունքում առաջացած որևէ պոտենցիալ կորստի/ վնասի/ խնդրի/ վեճի համար: Հայտարարության պատասխանատվությունը կրում է հայտարարություն տեղադրող կողմը:

Կայքից օգտվելով ՝ Օգտագործողը հաստատում է, որ հանդիսանում է {'>'} 18 տարեկան, ունի հայտարարությունը / տեղեկությունը/ բովանդակությունը տեղադրելու բոլոր իրավունքները և / կամ թույլտվությունները, գործում է սեփական կամքով, իր անունից:

Ընկերությունը իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն կատարել խմբագրումներ և շտկումներ, ինչպես նաև իր հայեցողությամբ հեռացնել, չհրապարակել, Օգտագործողից պահանջել խմբագրել այն հայտարարությունները, որոնք կհամարի սույն Համաձայնագրի կանոններին չհամապատասխանող:

Ընկերությունը կարող է իր հայեցողությամբ Օգտագործողից պահանջել անձը հաստատող կամ գույքի վերաբերյալ փաստաթղթեր: Այն դեպքում, եթե Օգտագործողը հրաժարվում է տրամադրել փաստաթղթերը, կամ տրամադրված փաստաթղթերում ներկայացված տվյալները տարբերվում են Կայքում մուտքագրվածից, Օգտագործողի հայտարարությունը և/կամ հաշիվը կարող է կասցեվել:

Ընկերությունը կարող է ժամանակ առ ժամանակ կատարել փոփոխություններ տրամադրվող ծառայությունների, գործառույթների մեջ, ներառյալ՝ դրանց բովանդակությունը, բնույթը, արժեքը, ժամկետը,քանակը․․․ ինչպես նաև առաջարկել նոր ծառայություններ կամ դադարացնել գործողները:

Ընկերությունը գործադրում է առավելագույն ջանքեր՝ ծառայությունները մատուցելու հավուր պատշաճի և կայքում պոտենցալ խնդիրները հնարավոինս արագ վերացնելու և կանխարգելելու համար, այդուհանդերձ Օգտագործողը գիտակցում է, որ Ընկերությունը չի կարող երաշխավորել կայքի և վերջինիս ինֆրաստրուկտուրայի, համացանցի, վերջնական Օգտագործողի սարքավորումների կամ իր ազդեցությունից դուրս գտնվող ինտերնետ միջավայրերի լիովին անխափան աշխատանքը, ուստի Ընկերությունը պատասխանատվություն չի կարող կրել տվյալների հնարավոր կորստի կամ սարքավորումների հնարավոր վնասման համար:

Կանոններ

Յուրաքանչյուր Օգտագործող կարող է ունենալ միայն մեկ անձնական էջ/հաշիվ:

Օգտագործողը պարտավորվում է զերծ մնալ այնպիսի միտումնավոր կամ ոչ միտումնավոր գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իր Անձնական էջ մուտք գործելու, ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ տվյալների( օր`․ մուտքանուն, գաղտնաբառ, կոդեր․․․) հասանելությանը 3-րդ անձանց: Օգտագործողը գիտակցում է, որ ցանկացած դեպքում իր Անձնական էջից իրականացվող գործողությունները դիտարկվում են որպես իր կամքի ուղղակի և իրական արտահայտում:

Յուրաքանչյուր տեսակի Օգտագործող պետք է օգտվի իր համար նախատեսված գրանցման տեսակից , օր․ Անհատը չպետք է գրանցվի որպես Կառուցապատող կամ Կառուցապատողը՝ որպես Անհատ, և այլն:

Յուրաքանչյուր հայտարարություն պետք է լրացվի իր համար նախատեսված բաժնում:

Յուրաքանչյուր ինֆորմացիա պետք է լրացվի իր համար նախատեսված դաշտում․ ազատ տեքստով նկարագրություն դաշտում պետք է տեղադրել միայն այն ինֆորմացիան, որի վերաբերյալ Կայքում համապատասխան դաշտ չկա։

Օգտագործողը պարտավորվում է հանդես չգալ այլ անձանց անունից կամ միտումնավոր այլ անձանց անուններին նմանեցված անուններով /էլ․ փոստով/ հեռախոսահամարով կամ այլ տվյալներով:

Օգտագործողը պարտավորվում է զերծ մնալ այնպիսի գործողությունների գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար, ինքնուրույն կամ ծրագրային ապահովման միջոցով, իրականացումից, որոնք կարող են սպառնալ Կայքի անվտանգությանը, ծառայությունների անխափան աշխատանքին կամ պարունակել տվյալների արտահոսքի ռիսկ:

Չի թույլատրվում Կայքից ստացված ինֆորմացիան և նյութերը օգտագործել որևէ այլ նպատակի համար, քան այդ ինֆորմացիայի տեղադրման նպատակն է:

Կայքում տեղադրվող բովանդակությունը՝ ներառյալ նկարներ, ինֆորմցիա, տվյալներ, պետք է լինի իրական, օրինական, արժանահավատ, վերաբերելի:

Օգտագործվող բառապաշարը պետք է լինի գրագետ և հասկանալի՝ զերծ վիրավորական, անհարգալից, զրպարտող, ռասիստական բնույթի տարրերից:

Հայտարարությանը կից նկարներում և տեսահոլովակներում չպետք է առկա լինի որևէ նշում՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ գին, տեքստ, լոգո, հեռախոսահամար, էլ․ հասցե, հղում, կազմակերպության անվանում և այլն՝ բացառությամբ տեսանկարող սարքի տվյալների:

Հայտարարություն լրացնելիս պետք է Կայքում ընտրել հայտարարութան լեզուն և լրացումները կատարել այդ լեզվի այբուբենով․ մեկ լեզու ընտրել, սակայն մեկ այլ լեզվի տառեր կամ տրանսլիտ օգտագործել չի թույլատրվում:

Չի թույլատրվում գրանցել միևնույն գույքը տարբեր հայտարարություններում՝ լինի դա նույն կամ այլ Օգտագործողի կողմից: Բացառութուն են կազմում այն դեպքերը, երբ, ենթադրենք միևնույն գույքը ենթակա է թե վաճառքի, թե վարձակալության:

Չի թույլատրվում հեռացնել և կրկին տեղադրել միևնույն հայտարարությունը:

Հրապարակված հայտարարության մեջ խմբագրումները պետք է վերաբերեն ի սկզբանե նկարագրված գույքին: Չի թույլատրվում արդեն իսկ հրապարակված հայտարարությունը խմբագրելու միջոցով նկարագրել մեկ այլ անշարժ գույք․ նման պարագայում անհրաժեշտ է տեղադրել առանձին հայտարարություն:

Ընկերությունը քայլեր կձեռանարկի, որպեսզի Կայքում տեղադրված տեղեկությունը լինի թարմացված, սակայն այդ տեղեկությունը իր բնույթով թարմացման ենթակա է և յուրաքանչյուր պահի կարող է դառնալ հին: Ուստի օգտագործողը պարտավորվում է հոգ տանել, որպեսզի վարձակալության հանձնված, վաճառված կամ որևէ այլ պատճառով ոչ ակտուալ դարձած հայտարարությունները Կայքից հեռացվեն /թարմացվեն:

Օգտագործման համաձայնագրի փոփոխությունը

Ընկերությունը ցանկացած ժամանակ իր հայեցողությամբ կարող է փոփոխել սույն Համաձայնագիրը կամ թարմացնել Կայքի տարբեր բաժիններ ցանկացած ժամանակ: Խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել Օգտագործման համաձայնագիրը, քանի որ, շարունակելով օգտագործել Կայքը, Դուք հավաստում եք, որ համաձայն եք կատարված փոփոխությունների հետ:

Գաղտնիության քաղաքականություն

Սույն Գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ` Քաղաքականություն) կարգավորում է «ՍրչԴեսք Պլատֆորմզ» ՓԲԸ (այսուհետ` Ընկերություն) Banali.am կայքէջում (այսուհետ՝ Կայք) անձնական տվյալների հավաքագրման, կիրառման և բացահայտման կանոնները և հիմնադրույթները:

Կայքից օգտվելով՝ Դուք հավաստում եք, որ 18 կամ ավելի տարեկան եք և համաձայնություն եք տալիս Քաղաքականությանը։

Քաղաքականությունից բխող իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Եթե սույն քաղաքականության որևէ դրույթ ճանաչվում է անվավեր, մնացած դրույթները շարունակում են գործել և համարվել վավեր:

Տեղեկատվության հավաքագրում և կիրառում

Անձնական տվյալներ /Անհատապես ճանաչելի տեղեկատվություն

Ծառայությունը տրամադրելու և այն բարելավելու նպատակով՝ կայքը հավաքագրում է տարբեր տեսակի տեղեկատվություն` ներառյալ անձնական տվյալներ (Անհատապես ճանաչելի տեղեկատվություն): Օրինակ՝ կայքի որոշակի ծառայություններից օգտվելու համար Ձեզանից պահանջվում է գրանցել տվյալներ, ինչպիսիք են՝ անուն, ազգանուն; հեռախոսահամար; էլեկտրոնային փոստի հասցե և այլն։

Ձեր մասին տեղեկություն կարող է ստացվել նաև մեր գրասենյակ այցելելիս կամ մեր զանգերի կենտրոն Ձեր կատարած զանգի ընթացքում:

Տվյալների համասեռության, համապատասխան ծառայությունների տրամադրումը հնարավոր դարձնելու նկատառումներով՝ անհրաժեշտ է, որպեսզի տվյալները, որոնք դուք տրամադրում եք, լինեն հավաստի և ամբողջական:

Քուքիներ (ինտերնետային բրաուզերի տեղեկանիշեր)

Բացի անհատապես ճանաչելի տվյալները, որոնք տրամադրվում են Ձեր կողմից, վեբ կայքերի մեծ մասի նման, մեր կայքը ևս, ինքնաշխատ եղանակով՝ քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաների միջոցով, հավաքագրում է այլ՝ ընդհանրացված տեղեկություններ (տեղեկատվություն, որն անձամբ չի վերաբերում Ձեզ)՝ կայքի գործունեությունը և ծառայությունների մատուցումը հնարավոր դարձնելու, ինչպես նաև վերջինիս կատարելագործման և ձեր փորձառությունը ավելի անհատականացված դարձնելու նպատակով:

Քուքին տվյալների մի փոքր կտոր է, որը պահվում է Ձեր ինտերնետային բրաուզերում կամ համակարգչի կոշտ սկավառակի վրա, և որը որոշակի (ընդհանրացված՝ անհատապես ոչ ճանաչելի) տեղեկություններ է հավաքում օգտվողների ՝ կայք այցելելու մասին, օր․՝ այցելությունների թիվ, միջին ծախսած ժամանակ, ամենաշատ դիտված էջեր, և այլ վիճակագրություն: Այս տեղեկատվությունը օգտագործվում է մեր կայքի ֆունկցիոնալը Ձեզ համար ավելի դյուրին դարձնելու և այն ձեր նախասիրություններին ու հետաքրքրություններին ավելի համապատասխանեցնելու համար:

Կիրառում

Այսպիսով Հավաքված տեղեկատվությունը կարող է օգտագործվել բազմաթիվ եղանակներով, օրինակ,(ներառյալ, բայց չսահմանափակվելով) ստորև նպատակների համար.

  • Ծառայությունների շարունակական տրամադրման համար
  • Կայքի կառավարման, ծառայության օգտագործումը վերահսկելու համար, սխալ կամ զեղծարար օգտագործումը կանխելու, դրանից պաշտպանվելու համար
  • Խնդիրների և անսարքությունների հայտնաբերման, վերացման և կանխարգելման համար
  • Կայքը և ծառայությունները բարելավելու համար անհարժեշտ անալիտիկայի ստացման նպատակով
  • Ձեր նախընտրությունները և հետաքրքրությունները հասկանալու և մեր ծառայությունները ըստ այդմ փոփոխելու համար
  • Հաճախորդների հետ հաղորդակցության, սպասարկման և աջակցության նպատակներով

Քուքիներ (ինտերնետային բրաուզերի տեղեկանիշեր)

Ի լրումն նախորդիվ թվարկված նպատակների, անհրաժեշտության դեպքում, Անձնական տվյալները կարող են մշակվել նաև ՍրչԴեսք Պլատֆորմզ ՓԲԸ -ի օրինական շահերը պաշտպանելու համար: Մենք կարող ենք նաև բացահայտել այդ տեղեկատվությունը՝ օրենքի տառին համապատասխան, երբ կարծում ենք, որ դա անհրաժեշտ է, օր․՝ համապատասխանելու գործող օրենսդրությանը, ի պատասխան դատական կարգադրության, պաշտպանելու մեր կամ այլոց իրավունքներն ու ազատությունները,անվտանգությունը, ծառայության հետ կապված հնարավոր խախտումները կանխելու կամ քննելու համար, գումարների հավաքագրման հետ կապված (որոնք Դուք կարող եք լինել մեզ պարտք)։

Կայքի կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործումը իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան։

Կայքը կարող է պարունակել տեղեկատվություն այլ կայքերի աղբյուրներից և հղումներ դեպի այլ կայքեր: Ընկերությունը չի երաշխավորում կամ այլ կերպ պատասխանատվություն չի ստանձնում այդ կայքերում տեղակայված ինֆորմացիայի, բովանդակության կամ գաղտնիության քաղաքականության համար:

Գաղտնիության քաղաքականության փոփոխությունը

Ընկերությունը իր հայեցողությամբ կարող է փոփոխել սույն Քաղաքականությունը կամ թարմացնել Կայքի տարբեր բաժիններ ցանկացած ժամանակ: Խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել Գաղտնիության քաղաքականությունը, քանի որ, շարունակելով օգտագործել Կայքը, Դուք հավաստում եք, որ համաձայն եք կատարված փոփոխությունների հետ:

Այս և այլ փոփոխությունների մասին Ընկերությունը կարող է Ձեզ տեղեկացնել իրեն հայտնի Ձեր  էլեկտրոնային մեյլի հասցեին՝ ծանուցում ուղարկելու միջոցով: Նման պարագայում ևս Դուք համարվում եք պատշաճ կերպով ծանուցված:

Հետադարձ կապ

Սույն քաղաքականության վերաբերյալ կամ ցանկացած այլ տեղեկության համար կարող եք կապ հաստատել մեզ հետ կայքում նշված եղանակներով

Մենք այստեղ ենք, Мы здесь.