Բարև՛

Որքա՜ն դրական լիցք կա այս բառի մեջ: Նույնքան և դրական տրամադրվածությամբ 2020-2021 թթ. անշարժ գույքի ոլորտին և խնդիրներին քաջածանոթ պրոֆեսիոնալների մի թիմ հղացավ այս կայքը ստեղծելու գաղափարը։ Այսպես 2021թ․ին հիմնադրվեց ՍրչԴեսք Պլատֆորմզ ՓԲԸ֊ի Banali.am հարթակը։ Ինչպես գիտենք, անշարժ գույքի վաճառքի/վարձակալության պրոցեսը ենթադրում է 2 կողմ՝ տանտեր և գնորդ/վարձակալ։ Երկու կողմերի համար էլ այս գործընթացի հիմքում պատասխանատու որոշում է ընկած․ որպես կանոն դա մի նոր բանի սկիզբ է։

Մեզ համար չափազանց պարտավորեցնող է գիտակցել, որ մենք այդ նոր սկզբի մաս ենք կազմում, ուստի մենք մեր պարտքն ենք համարում ձեզ համար այդչափ կարևոր փուլը դարձնել հնարավորինս արագ, սահուն, արդյունավետ և որ ոչ պակաս կարևոր է՝ հաճելի։

Յուրաքանչյուր ոք արժանի է բարձրակարգ ծառայության։ Մենք մեր գլուխը հանգիստ կկարողանանք դնել բարձին, երբ համոզված լինենք, որ կոտրել ենք ևս մեկ կարծրատիպ․ բարձրակարգ ծառայությունը միշտ չէ, որ պետք է ենթադրի բարձր գին։ Եթե դուք ցանկանում եք վաճառել/վարձակալության տալ/գնել/վարձակալել անշարժ գույք և ցանկանում եք, որ ամեն ինչ արվի ձեր փոխարեն, հոգ չէ, մեր ռեալտորները ձեր կողքին են, սակայն մեր կայքի գործիքակազմը, ինտուիտիվ և հաճելի դիզայնը ընձեռում են բոլոր հնարավորությունները անվճար և ինքնուրույն կողմնորոշվելու՝ տեղադրելու հայտարարություն կամ ընտրելու այն, ինչ փնտրում եք, իսկ հարցերի դեպքում ձեր զանգին է սպասում հաճախորդների սպասարկման մի ողջ թիմ, ովքեր տոգորված են այն գաղափարով, որ հաճախորդն ամեն ինչի կենտրոնում է։

Նպատակ ունենալով մեկ հարկի տակ հավաքել բոլոր նրանց, ովքեր փնտրում կամ վաճառում/ վարձակալության են տալիս անշարժ գույք՝ մենք հավատացած ենք, որ մեր թիմի պրոֆեսիոնալիզմի, լավագույն ջանքերի արդյունքում մեզ կհաջողվի ստանալ ոչ միայն պարզապես միասնական հարթակ, ուր մեկտեղված են անշարժ գույքի առք ու վաճառքի/վարձակալության բոլոր տեսակի հայտարարությունները (ինչն ինքնին արդեն իսկ մեծ ձեռքբերում է), այլև ստեղծել նորարական, օգտվողի համար հարմար և ակնահաճո միջավայր՝ սահմանելով շուկայում նոր նշաձող՝ ի վերջո դարձնելով շուկան համակարգված և էսթետիկ։

Կապ մեզ հետ

Հեռախոս+37444500900Էլ.փոստ[email protected]
Հասցե
0058, Դավթաշեն, Սասնա Ծռեր 2
Ուղարկել հաղորդագրություն