Օգտագործման համաձայնագիր

Սույն Օգտագործման համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) կարգավորում է «ՍրչԴեսք Պլատֆորմզ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) Banali.am կայքի (այսուհետ՝ Կայք) օգտագործման կանոնները, պայմանները և հիմնադրույթները:

Կայքից որևէ կերպ օգտվելով, Դուք համարվում եք Օգտագործող և հավաստում եք, որ ծանոթացել եք և համաձայն եք սույն Համաձայնագրի դրույթներին և պայմաններին և գիտակցում եք, որ դրանց խախտումը կարող է հանգեցնել հաշվի և/ կամ հայտարարության արգելափակման, հեռացման, Կայք մուտք գործելու կամ ծառայություններից օգտվելու կարճաժամկետ, երկարաժամկետ կամ մշտական սահմանափակման, կասեցման՝ առանց նախապես ծանուցման՝ անկախ հնարավոր հետևանքներից:

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Օգտագործողի կողմից Կայքից օգտվելու պահից և գործում է անժամկետ:

Եթե սույն Համաձայնագրի որևէ դրույթ ճանաչվում է անվավեր, մնացած դրույթները շարունակում են գործել և համարվել վավեր:

Հիմնական դրույթներ

Banali.am-ը անշարժ գույքի առուվաճառքի, վարձակալության հայտարարությունների առցանց հարթակ է: Հայտարարություն տեղադրելու համար անհրաժեշտ է լինել 18 տարին լրացած, Կայքում ունենալ հաշիվ և դրան կից՝ վավերացված հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե: Հայտարարություն փնտրելու համար կարիք չկա ունենալ հաշիվ՝ բացառությամբ որոշ ծառայություններից օգտվելիս:

Կայքում տեղակայված ողջ ինֆորմացիան (ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ նկարներ, վիդեոներ․․․) հանդիսանում է Ընկերության սեփականությունը և չի թույլատրվում պատճենել, հրապարակել, վերարտադրել, ածանցել կամ օգտագործել որևէ այլ կերպ՝ կոմերցիոն նպատակներով կամ առանց Ընկերության համաձայնության:

Անկախ մոնիտորինգի հանգամանքից՝ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Օգտագործողների կողմից գեներացված բովանդակության, Կայքում տեղգտած ինֆորմացիայի օգտագործման կամ գործարքի արդյունքում առաջացած որևէ պոտենցիալ կորստի/ վնասի/ խնդրի/ վեճի համար: Հայտարարության պատասխանատվությունը կրում է հայտարարություն տեղադրող կողմը:

Կայքից օգտվելով ՝ Օգտագործողը հաստատում է, որ հանդիսանում է > 18 տարեկան, ունի հայտարարությունը / տեղեկությունը/ բովանդակությունը տեղադրելու բոլոր իրավունքները և / կամ թույլտվությունները, գործում է սեփական կամքով, իր անունից:

Ընկերությունը իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն կատարել խմբագրումներ և շտկումներ, ինչպես նաև իր հայեցողությամբ հեռացնել, չհրապարակել, Օգտագործողից պահանջել խմբագրել այն հայտարարությունները, որոնք կհամարի սույն Համաձայնագրի կանոններին չհամապատասխանող:

Ընկերությունը կարող է իր հայեցողությամբ Օգտագործողից պահանջել անձը հաստատող կամ գույքի վերաբերյալ փաստաթղթեր: Այն դեպքում, եթե Օգտագործողը հրաժարվում է տրամադրել փաստաթղթերը, կամ տրամադրված փաստաթղթերում ներկայացված տվյալները տարբերվում են Կայքում մուտքագրվածից, Օգտագործողի հայտարարությունը և/կամ հաշիվը կարող է կասցեվել:

Ընկերությունը կարող է ժամանակ առ ժամանակ կատարել փոփոխություններ տրամադրվող ծառայությունների, գործառույթների մեջ, ներառյալ՝ դրանց բովանդակությունը, բնույթը, արժեքը, ժամկետը,քանակը․․․ ինչպես նաև առաջարկել նոր ծառայություններ կամ դադարացնել գործողները:

Ընկերությունը գործադրում է առավելագույն ջանքեր՝ ծառայությունները մատուցելու հավուր պատշաճի և կայքում պոտենցալ խնդիրները հնարավոինս արագ վերացնելու և կանխարգելելու համար, այդուհանդերձ Օգտագործողը գիտակցում է, որ Ընկերությունը չի կարող երաշխավորել կայքի և վերջինիս ինֆրաստրուկտուրայի, համացանցի, վերջնական Օգտագործողի սարքավորումների կամ իր ազդեցությունից դուրս գտնվող ինտերնետ միջավայրերի լիովին անխափան աշխատանքը, ուստի Ընկերությունը պատասխանատվություն չի կարող կրել տվյալների հնարավոր կորստի կամ սարքավորումների հնարավոր վնասման համար:

Կանոններ

Յուրաքանչյուր Օգտագործող կարող է ունենալ միայն մեկ անձնական էջ/հաշիվ:

Օգտագործողը պարտավորվում է զերծ մնալ այնպիսի միտումնավոր կամ ոչ միտումնավոր գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իր Անձնական էջ մուտք գործելու, ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ տվյալների( օր`․ մուտքանուն, գաղտնաբառ, կոդեր․․․) հասանելությանը 3-րդ անձանց: Օգտագործողը գիտակցում է, որ ցանկացած դեպքում իր Անձնական էջից իրականացվող գործողությունները դիտարկվում են որպես իր կամքի ուղղակի և իրական արտահայտում:

Յուրաքանչյուր տեսակի Օգտագործող պետք է օգտվի իր համար նախատեսված գրանցման տեսակից , օր․ Անհատը չպետք է գրանցվի որպես Կառուցապատող կամ Կառուցապատողը՝ որպես Անհատ, և այլն:

Յուրաքանչյուր հայտարարություն պետք է լրացվի իր համար նախատեսված բաժնում:

Յուրաքանչյուր ինֆորմացիա պետք է լրացվի իր համար նախատեսված դաշտում․ ազատ տեքստով նկարագրություն դաշտում պետք է տեղադրել միայն այն ինֆորմացիան, որի վերաբերյալ Կայքում համապատասխան դաշտ չկա։

Օգտագործողը պարտավորվում է հանդես չգալ այլ անձանց անունից կամ միտումնավոր այլ անձանց անուններին նմանեցված անուններով /էլ․ փոստով/ հեռախոսահամարով կամ այլ տվյալներով:

Օգտագործողը պարտավորվում է զերծ մնալ այնպիսի գործողությունների գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար, ինքնուրույն կամ ծրագրային ապահովման միջոցով, իրականացումից, որոնք կարող են սպառնալ Կայքի անվտանգությանը, ծառայությունների անխափան աշխատանքին կամ պարունակել տվյալների արտահոսքի ռիսկ:

Չի թույլատրվում Կայքից ստացված ինֆորմացիան և նյութերը օգտագործել որևէ այլ նպատակի համար, քան այդ ինֆորմացիայի տեղադրման նպատակն է:

Կայքում տեղադրվող բովանդակությունը՝ ներառյալ նկարներ, ինֆորմցիա, տվյալներ, պետք է լինի իրական, օրինական, արժանահավատ, վերաբերելի:

Օգտագործվող բառապաշարը պետք է լինի գրագետ և հասկանալի՝ զերծ վիրավորական, անհարգալից, զրպարտող, ռասիստական բնույթի տարրերից:

Հայտարարությանը կից նկարներում և տեսահոլովակներում չպետք է առկա լինի որևէ նշում՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ գին, տեքստ, լոգո, հեռախոսահամար, էլ․ հասցե, հղում, կազմակերպության անվանում և այլն՝ բացառությամբ տեսանկարող սարքի տվյալների:

Հայտարարություն լրացնելիս պետք է Կայքում ընտրել հայտարարութան լեզուն և լրացումները կատարել այդ լեզվի այբուբենով․ մեկ լեզու ընտրել, սակայն մեկ այլ լեզվի տառեր կամ տրանսլիտ օգտագործել չի թույլատրվում:

Չի թույլատրվում գրանցել միևնույն գույքը տարբեր հայտարարություններում՝ լինի դա նույն կամ այլ Օգտագործողի կողմից: Բացառութուն են կազմում այն դեպքերը, երբ, ենթադրենք միևնույն գույքը ենթակա է թե վաճառքի, թե վարձակալության:

Չի թույլատրվում հեռացնել և կրկին տեղադրել միևնույն հայտարարությունը:

Հրապարակված հայտարարության մեջ խմբագրումները պետք է վերաբերեն ի սկզբանե նկարագրված գույքին: Չի թույլատրվում արդեն իսկ հրապարակված հայտարարությունը խմբագրելու միջոցով նկարագրել մեկ այլ անշարժ գույք․ նման պարագայում անհրաժեշտ է տեղադրել առանձին հայտարարություն:

Ընկերությունը քայլեր կձեռանարկի, որպեսզի Կայքում տեղադրված տեղեկությունը լինի թարմացված, սակայն այդ տեղեկությունը իր բնույթով թարմացման ենթակա է և յուրաքանչյուր պահի կարող է դառնալ հին: Ուստի օգտագործողը պարտավորվում է հոգ տանել, որպեսզի վարձակալության հանձնված, վաճառված կամ որևէ այլ պատճառով ոչ ակտուալ դարձած հայտարարությունները Կայքից հեռացվեն /թարմացվեն:

Օգտագործման համաձայնագրի փոփոխությունը

Ընկերությունը ցանկացած ժամանակ իր հայեցողությամբ կարող է փոփոխել սույն Համաձայնագիրը կամ թարմացնել Կայքի տարբեր բաժիններ ցանկացած ժամանակ: Խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել Օգտագործման համաձայնագիրը, քանի որ, շարունակելով օգտագործել Կայքը, Դուք հավաստում եք, որ համաձայն եք կատարված փոփոխությունների հետ: